Մենք կոչ ենք անում բնակիչներին` համաձայնություն չտալ նոր պայմանագրին

Այսօր «Արմատ» ակումբում «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյան, Սիլվա Ադամյանը եւ Անի Աղինյանը խոսեցին իրեց հետագա քայլերի մասին:

Aravot.am-ի փոխանցմամբ` Ղուկասյանի խոսքով երեկ տեղի ունեցած հանձնաժողովի նիստինն մասնակից չդարձավ շահագրգիռ անձանցից ոչ մեկը, իսկ նրանք մոտ 400 հոգի էին: Նրանց թույլ չտվեցին մասնակցել նիստին, տեղեկություններ ունենալ, իրենց խոսքն ասել: Նիստն անցավ օրենքի կոպիտ խախտումով, քանի որ մի շարք ԶԼՄ-ների եւս թույլ չտրվեց մասնակցել.

«Իսկ սա հիմք է դիմել վարչական դատարան, ինչը եւ մեր նախաձեռնությունը պատրաստվում է անել: Գտնում ենք, որ անհրաժեշտ է շարունակել մեր աշխատանքները, հանրությանը մոբիլիզացնել: Սահմանի վրա գազի գնի բարձրացումը որեւէ կապ չուն գազի գնի բարձրացման հետ, նրանք առ այսօր պայմանագիր չեն ներկայացրել գնի հետ կապված: Ամեն ինչ գաղտնի է արվում, եւ երբ մենք պահանջեցինք այդ պայմանագիրը’ մերժեցին: Իսկ այդ ամենը հիմք է’ ունենալ կասկածներ եւ, որ սակագների բարձրացումը արհեստական է: Այն, որ թափանցիկ լսումներ, հանրային քննարկումներ չեն իրականացրել, դա եւս ապացուցում է, որ երեւույթներն արհեստական են եւ կեղծ:

Մենք տեղեկություններ ունենք, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը գազի գնի բարձրացման պատճառով է արվել, իսկ այն բարձրացրել են, որ ղեկավարները ստանանան ավելի բարձր աշխատավարձեր, «Հայռուսգազարդը» 20 միլիարդով բարձրացրել է իր շահույթը»: Ղուկասյանի կարծիքով’դատարանը կարող է կայացնել որոշում, երեկվա հանձնաժողովի նիստի որոշումը անվավեր ճանաչելու մասին:

Ադամյանն էլ նշել է, որ հանրությունը հասկանում է, որ լուրջ խնդրի առաջ է կանգնել, բայց ամբողջ ծանրությունն ակտիվիստների ուսերին է. «Մենք կոչ ենք անում բոլոր բնակիչներին չստորագրել ակտը, քանի որ ամեն փոփոխության դեպքում սկսում են հավաքել մարդկանց ստորագրություններն ու պարտադրում են, որ նրանք իրենց համաձայնությունը տան, նոր պայմանագրին: Դա մի փաստաթուղթ է, որը ամրագրում է հանրության համաձայնությունը: Մարդկանց համաձայնությունը ստանում են խաբեությամբ, ես դա ասում եմ որպես յոթը տարի այնտեղ աշխատող մարդ»:

Ռուսաստանը ունի իր պատասխանատվության չափաբաժինը, ավելացրեց Ղուկասյանը հավելելով, որ ճիշտ էր այդ մասին նրանց իրազեկելը ու տեղեկացրեց, որ իրենք նամակ են գրել, քանի որ Ռուսաստանը այս գործընթացի վրա ազդելու լծակներ ունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում