Տ. Մարգարյան.Մեր քաղաքի ճարտարապետական դիմագիծը փչացնողները կպատժվեն օրենքի շրջանակներում (տեսանյութ)

«Ովքեր խախտեն օրենքը ու փորձեն մեր քաղաքի ճարտարապետական դիմագիծը փչացնել, օրենքի շրջանակներում կպատժվեն: Ովքեր փորձեն ապօրինություններ կատարել, կլինի մեր արձագանքը»,- Panorama.am-ի փոխամցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա օրինակ  է  բերել Փակ շուկան. «Փակ շուկայի դեպքում երկու իրավական արձանագրություններից հետո անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեցին ու ապամոնտաժման աշխատանքներ կատարվեցին»:

Քաղաքապետի խոսքով, Փակ շուկայի սեփականատերը ցանկանում էր բազմաբնակարան շենք կառուցել այդտեղ, սակայն նման նախագիծ ընդհանրապես չի քննարկվել:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Փակ շուկայի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում