Բակո Սահակյանը ծանոթացել է հիվանդանոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարեւորել է առողջապահական այս օբյեկտի շինարարության որակի ապահովումը’ միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում