Խոշոր վթար Կոտայքում. բախվել են կորեացի զբոսաշրջիկներով ավտոբուսը և ավազով բարձած ԶԻԼ-ը. տուժել է 16 մարդ

Խոշոր վթար Կոտայքում. բախվել են կորեացի զբոսաշրջիկներով ավտոբուսը և ավազով բարձած ԶԻԼ-ը. տուժել է 16 մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Shamshyan.com: Հունիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքացու այգում. թափքը կողաշրջվել է: ԶԻԼ-ը բարձած է եղել ավազով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ում եղել են Կորեայի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որպես զբոսաշրջիկ մեկնում էին Գեղարդ: Կորեայի Հանրապետության 15 քաղաքացի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է բժշկական կենտրոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում