Ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման է ենթարկել «Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանին (Տեսանյութ)
10/06/2019 15:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամներից մեկին։
«Ադեկվադ»-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանությունը մեքենայով բերման ենթարկում Արթուր Դանիելյանին, որը ձեռնաշղթաներով է։
Ոստիկանությունից Aysor.am-ին փոխանցեցին, որ այս պահին չեն կարող ասել՝ ինչու է բերման ենթարկվել Արթուր Դանիելյանը։
«Մանրամասներն ուշ կհրապարակենք», – ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ «Ադեկվադ»-ի անդամներից մեկն ուղիղ եթերում հայտարարեց, որ Դանիելյանին բերման են ենթարկել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում