Հռոմի պապը կրկին բարկացրել է Թուրքիային
Նմանատիպ
Թուրքիան ագրեսիվ է արձագանքել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հ հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆրասնիսի հայտարարությանը, որտեղ նա նշել է, ու Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարի առաջին ցեղասպնությունն է :
Թուրքիայի արտգործնախարությունը հարցի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել և իր հիասթափությունն է արտահայտել Անկարայում և Վատիկանում տեղակայված դեսպանատների միջոցով:
Պապի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամներից մեկը նշել է, որ ինքը ցեղասպանության զոհերի ժառանգներից է: Ի պատասխան, Պապը նշել է. «Քսաներորդ դարի առաջին ցեղապսանությունը հայերինն է»,- մեկ անգամ ևս հաստատելով իր նախկին դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ, երբ տակավին Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր:
2006թ-ին Ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ Բուենոս Այրեսում նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը’ որպես հայերի և մարդկության դեմ իրականացված սարսափելի ոճիր:
«Hurriyetdailynews»-ի հետ հարցազրույցում խոսելով խնդրի մասին’ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը նշել է, որ Պապը խոսել է պատմական ճշմարտության մասին: «Թուրքիան պետք է տեսնի ցավը և ընդունի ցեղասպանությունը»,- նշելով ,որ Վատիկանի արխիվային աղբյուրները կարող են բացվել ‘ներդրում ունենալով խնդրի հետագա ուսւոմնասիրության մեջ:
Հարավային Ամերիկայի հայերի «Ազգային կոմիտեի» նախագահ Ալֆոնսո Տաբակիանը ասել է, որ սա առաջին նման ձևակերպումն է’ որպես կաթոլիկների առաջնորդ: Նա այդ հայտարարությունը շատ կարևոր է համարել, քանի որ, ըստ Տաբակիանի, նրա խոսքերը գերազանցում են ցանկացած երկրի հայտարարությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում