Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ

Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու ու նույնն ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ։

«Սահմանաքանակները, որոնք Իրանի համար սահմանվել են ցածր հարստացված ուրանի և ծանր ջրի արտադրության առումով, ուղեկցվել են այդ համատեղ ծրագրում արձանագրված պայմանավորվածությամբ, ըստ որի Իրանը կիրականացնի այդ աշխատանքները, իսկ ավելցուկները, որոնք կգերազանցեն սահմանաքանակները, կվաճառի արտասահմանում, ինչն Էլ տեղի Է ունեցել այս բոլոր տարիներին: Այժմ Միացյալ Նահանգները բոլոր երկրներին արգելել է Իրանից գնել այդ ավելցուկները», – ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:

«Պայմանագրաունակության բացակայութունը, հավանաբար, ամենամեղմն է, որ կարելի է ասել, որովհետև առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու՝ ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու նպատակով», – ավելացրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում