«Փաստ». Հոկտեմբերին կատարվելիք այցին ի՞նչ է քննարկվելու Պուտինի հետ

«Փաստ». Հոկտեմբերին կատարվելիք այցին ի՞նչ է քննարկվելու Պուտինի հետ

«Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձ­րանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առա­ջացրել է անհանգստություն, և լայն թափով սկսվել է, մասնավորաբար, մեքենաների ներկրման գործընթաց: Այս թեմային քա­նիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաև ոլորտի փորձագետների տեսակետները:

Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքե­րը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատան­քի արդյունք:

Հասկանալի է նաև, որ սա ժա­մանակավոր բնույթ է կրում, առավել ևս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսա­տուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա:

Չի բացառվում, որ ՌԴ նա­խագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջ­նային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը: Ակն­հայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հա­ջողության հասնել»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում