AM | RU
USD
EUR
RUB

Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Past.am: Ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է՝ ամեն ինչ անելով, որ Արցախը հնարավորինս մեկուսացված լինի տարբեր միջազգային կառույցների, քաղաքների և երկրների հետ ունեցած ցանկացած համագործակցությունից: Անդրադառնալով Ֆրանսիայի մի շարք քաղաքների և Արցախի, ինչպես նաև Արցախի մի շարք համայնքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Զուտ հումանիտար նշանակություն ունեցող հարց է, քաղաքական որևէ լուրջ ազդակ իր մեջ չի պարունակում, բայց Ադրբեջանի իշխանություններն անգամ այս մակարդակում են աշխատում մեր դեմ: Ամենաբարձր մակարդակով աշխատում են անգամ այն երկրներում, որոնք բարեկամական և դաշնակցային հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Եվ այդ աշխատանքը արդյունքներ է տալիս, ինչի վառ ապացույցը բարեկամության հռչակագրերի չեղարկումն է: Սա ամենահաճելի զարգացումներից չէ, ինչը կարելի էր սպասել: Արցախի քաղաքացիների համար, սա, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում: Այնպես չէր, որ այդ համագործակցությունը շատ մեծ առավելություններ ուներ, բայց պարզ է մի բան, որ Ադրբեջանը հակամարդկային և հակահումանիտար քայլեր է իրականացնում: Սա լուրջ քաղաքական գնահատականի պետք է արժանանա թե՛ մեր ԱԳՆ-ի, թե՛ դաշնակից երկրների կողմից:

Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ժամանակին մեծ աշխատանք է տարվել նման համագործակցություն ստեղծելու ուղղությամբ, բայց հիմա հետևողականության առումով լուրջ խնդիր կա. «Կապերը, որոնք ստեղծվել են քրտնաջան աշխատանքի շնորհիվ, պետք է պահպանվեն և ընդլայնվեն: Սա մեր դիվանագիտության լուրջ ձախողումն է և հերթական ազդակը՝ հայկական դիվանագիտությունից ավելի պահանջկոտ լինելու առումով: Բոլոր հարթություններում պետք է հետևողական լինել մեր շահերը պաշտպանելու գործում: Այդուհանդերձ, այսօր խնդիրը վատ կազմակերպվածությունն է:

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի պետական ապարատը նախաձեռնող չէ, միայն արձագանքում է, իսկ արձագանքը շատ հաճախ ուշացած է լինում ու արդեն ոչ տեղին»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է՝ փորձագիտական մարկարդակով արված գնահատականները, մամուլը դեռ ապրիլին էր հայտնել, որ ադրբեջանցիներն աշխատում են կապերը չեզոքացնելու այդ ուղղությամբ. «Ահազանգը եղել էր, իսկ ահազանգից հետո պիտի հետևողական լինեին, հասկանային՝ խնդիրն ի՞նչ է, օրինակ՝ Մեհրիբան Ալիևան ինչո՞ւ գնաց Ֆրանսիա, ի՞նչ խնդիրներ էր լուծում այնտեղ: Հայաստանը չի գնում այդ հարցերի հետևից, ինչը խոսում է կառավարման ճգնաժամի արտահայտման մասին, ինչն արդեն իր հետևանքներն է ունենում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

 

 

Լրահոս
Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan