AM | RU
USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36 ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ:

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջույնի իր խոսքում Թադեոս քահանան տեղեկացրեց, որ ուխտավորների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով, որ այցը սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ: Տեր Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց համայնքային կյանքի ձեռքբերումները` հավելելով, որ համայնքը տարեցտարի ավելի է մեծանում, ավելանում է նաև հայկական ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների սաների թիվը:

Հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգևոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հայ ժողովրդի հերոսական անցյալին: Նորին Սրբությունը նշեց, թե քրիստոնեական հավատքի և հայրենասիրության շնորհիվ է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ շարունակում է ազգային-հոգևոր արժեքներով կրթել և դաստիարակել մատաղ սերնդին՝ ակտիվ պահելով հայ համայնքը:

Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին` նշելով, որ Էջմիածինը բոլոր հայերի սրտում և աղոթքներում է, և պատմության ամենադժվար պահերին քրիստոնեական հավատքն ու հույսն են օգնել աշխարհասփյուռ հայությանը դիմագրավել ազգի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց Հայրենիքի և Սփյուռքի կյանքում առկա դժվարությունների ու խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

Այս առիթով Հայոց Հովվապետն ի դեմս Տեր Թադեոսի իր գնահատանքը բերեց Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող եկեղեցականներին` իրենց հոգևոր առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

Հանդիպումից հետո ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:



Լրահոս
Տավուշ տեքստիլի և կոնյակի գործարանի հրետակոծությունը խիստ դատապարտելի է. Արման Թաթոյան Մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ. Արծրուն Հովհաննիսյան Արցախի նախագահը նոր նախարար է նշանակել Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ճեպազրույցը՝ Իջևանում․ ՈՒՂԻՂ Նման լոկալ միջադեպերի հավանականությունը բարձր է. Ս. Օհանյան Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ. Մնացականյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունն ու վերսկսել բանակցությունները․ Մայք Պոմպեո Այստեղ իրավական գործընթաց չէ և դրան մասնակցելն իմաստ չունի. Նարեկ Մալյանը հրաժարվել է ցուցմունք տալ. Տիգրան Աթանեսյան Թուրքիայի սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ՀՀ ԱԳՆ Մեր պետության համար օրհասական այս պահին, իշխանությունները փորձ են անում շահագործել Ամուլսարը. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը՝ հրետակոծությունից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնում սահմանի վիճակից Մատվիենկոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին Բողոքի ակցիա՝ Երևանում Ուկրաինայի դեսպանության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախում մտադիր են համաներում հայտարարել Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները Շոգ օրեր են սպասվում առաջիկա օրերին Եթե հետաքրքիր է՝ ահա՛ մեր հին օրենքը պատերազմում թշնամուն մահ պատճառողների մասին. Ռուբեն Մելիքյան Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Մարտիրոսյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan