«Արարատ»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է ակումբից, իսկ «Արագած»-ը նոր համալրում ունի
18/06/2019 15:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի մի քանի ֆուտբոլիստները հեռացել են ակումբից, իսկ նորաստեղ «Արագած»-ը նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Սարգսյանը, Օրբելի Համբարձումյանը և Վահե Չոփուրյանն այլևս «Արարատում» չեն: Լրացել են ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները, իսկ Վահե Չոփուրյանի հետ երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը:
«Արագածը» պայմանագիր է ստորագրել դարպասապահ Սամվել Հունանյանի հետ: Հունանյանի և ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ: