Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթվա վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հենց Բոլթոնը։

«Այս շաբաթվա վերջին հանդիպում եմ ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ խրախուսելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», – գրել է Բոլթոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում