Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ
20/06/2019 19:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատաքննությունն ավարտելու մասին անսպասելի որոշում կայացրեց։
Նա մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դատավորն ասաց, որ պաշտպանության կողմի վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խաթարելուն:
Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում