Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմում կարող են փոփոխություններ լինել

«Ժամանակի» տեղեկություններով՝ այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից հետո Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմում կարող է որոշակի փոփոխություններ տեղի ունենան: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Մասնավորապես Երեւանի ավագանու անդամ եւ նախկին ավագանու կազմում Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը կարող է նշանակվել փոխքաղաքապետ:

Հիշեցնենք, որ Ն. Նահապետյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ-ի կանանց խորհրդի անդամ: Նա հանրությանը հայտնի է որպես ՀԷԿ-երի Նաիրա, քանի որ մի քանի հիդրոէլեկտրակայաններ ունի: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ մշտապես ուղեկցում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանը, Վանո Վարդանյանը եւ Վահե Նիկոյանը կշարունակեն պաշտոնավարել քաղաքապետարանում»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում