Հմայակ Հովհաննիսյանը՝ դեռ քաշքշուկների մեջ

Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչքանո՞վ կնպաստեն Ձեր դեմ հարուցված քրգործին, որ դատարանում հարցը լուծվի հօգուտ Ձեզ: Երեկ «Առավոտ»-ի այս հարցին Քաղա¬քագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է, որ առայժմ դատը խայտառակ ընթացք ունի, դատավորը հաշվի չի առնում իր ներկայացրած իրեղեն ապացույցները:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն արդեն մոտ մեկ տարի Է՝ առճակատումների մեջ Է Սուրեն Խաչատրյանի և նրա համագյուղացի Սենիկ Զուլհակյանի հետ և ընկել Է դատարանների դռները: Նրա դեմ 3 քրգործ կա: Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով. «Միանշանակ Սուրեն Խաչատրյանը Սենիկ Զուլհակյանի հովանավորն Է և ոչ միայն հովանավորը: Սենիկ Ջուլհակյանն իր սեփական միջոցները չունի: Դրա ապացույցն այն Է, որ հիմա դատարանում մեկ այլ գործով լսվում Է Սենիկ Ջուլհակյանի հարցը: Նա չի վնարել մի կանխավճար, որը պարտավոր Էր վճարել Հայ համայնքների միության ֆորումի նախագահին:

Նա խուսափև Է վճարել 10 հազար եվրո կանխավճար: Նա պատճաոաբանել Է, որ այդ գումարը չունի: Եվ այդ մարդը Երևանի կենտրոնում գնում է երկհարկանի այդ տարածքը: Եթե նա փող չուներ, գրասենյակ չուներ, ոչինչ չուներ, ի՞նչ փողերով գնեց այդ տարածքը: Ո՞ւմ փողերն են դա, Սուրեն Խաչատրյանի փողերն են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում