Գաղտնի հանդիպումներ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների’ Սուրիկ Խաչատրյանը հրաժարվել է ավանդական հանդիպատեղից, և ահա շաբաթ օրը նա կոնֆիդենցիալ հանդիպման է եղել Մաշտոցի 49-ում գտնվող «Սմոքինգ» խանութ-բարի 2-րդ հարկում, որտեղ կարելի է հանգիստ զրուցել կարևոր «դեմքերի» հետ:

Մոտ 6 մեքենա ուղեկցել-սպասարկել են Լիսկայի հանդիպումը’ դրսում հսկելով տարածքը, հանդիպման են եկել պետհամարանիշներով մեքենաներ, որոնց տերերին Լիսկայի տղերքն «արագի մեջ» ուղեկցել են վերև: Ի դեպ, նույն խանութ-բարի առջև երկար կանգնած էին նաև 356-64, 88-777 մեքենաները: Լրագրողը լսել է, թե ինչպես է սպասող տղաներից մեկը, թե’ «քյամ քարտ առնեմ, կյամ»: «Լիսկուն հետի՞»,- հարցրեց կողքինը:

Հետաքրքիր է, որ այդ շրջանակում դեմոկրատիան այնքան ընդունված է, որ լրագրողների նման նաև Լիսկայի միջավայրում են անձերին իրենց անունով կոչում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում