Իրկուտսկում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի, անհետ կորած է համարվում 9 մարդ

Իրկուտսկում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի, անհետ կորած է համարվում 9 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, անհետ կորած է համարվում 9 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր առմամբ, ջրհեղեղների հետևանքով տուժել է 751 բնակիչ, որից 153-ը հոսպիտալացվել են:

Նշվում է, որ ջրհեղեղները սկսվել են հորդառատ անձրևների պատճառով, տարածաշրջանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում