Վարդան Ղուկասյանը կներկայանա՞ դատարան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը օր օրի նոր զարգացումներ է ապրում։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Վերջին դատական նիստին դատավորը որոշում է կայացրել Վարդան Ղուկասյանի եւ նրա դստեր՝ Մանյա Ղուկասյանի վերաբերյալ, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ սպանված Կարեն Եսայանը։ Պատրաստվո՞ւմ են արդյոք նրանք ներկայանալ այսօրվա նիստին։ Վարդան Ղուկասյանի հետ կապվել չհաջողվեց, եւ կան լուրեր, որ նա Հայաստանից բացակայում է։ Ստիպված էինք պարզաբանումների համար դիմել նրա մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանին.

Չեմ կարող ասել։ Ի դեպ, կարող եմ հաստատել, որ Վարդան Ղուկասյանն այս պահին Գյումրիում չէ։

Երկրից դո՞ւրս է, թե՞…

Ես նման բան չասացի։

Վարդան Ղուկասյանի դատարան չներկայանալը շատերի մոտ թույլ է տալիս կարծիք կազմել, որ նա խուսափում է այդ գործի հետ որեւէ բացահայտ առնչություն ունենալ։ Դա ադպե՞ս է։

Ղուկասյանը երբեւէ ոչ մեկից չի խուսափել։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են բոլորն անընդհատ կենտրոնանում Ղուկասյանների ընտանիքի վրա, փոքր կծիկից մեծ կծիկ են ուզում ստեղծել, որ ի՞նչ…»»,- մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում