Քաղաքացիները աղբը հանձնում են Երևանի քաղաքապետարանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մի շարք քաղաքացիներ Երևանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին:
«Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին» ակցիայի մասնակից Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ասաց, որ բնակիչների հորդորով եղել են Արցակունյանց պողոտայում, 21-րդ օրն էր աղբադույլերը չէին մաքրվել, պատկան մարմինները, Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում են անգորոծություն։
Նրանք աղբը լցրեցին քաղաքապետարանի մուտքի մոտ՝ «վայելեք այս ամենը»։
«Դուք ավելի վատին պատրաստվեք»,- ասում էին ակցիայի մասնակիցները։
«Ֆիքսեք, որ Երևանի համայնքի կոմունալ վարչության պետը փախնում է»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Ոստիկանության ակցիայի երեք մասնակիցներին տարել է ոստիկանական բաժին։ Ս. Աղեկյանի հարցին, թե ինչո՞ւ եք տանում, ոստիկաններից մեկն ասաց՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, դիտավորյալ գույքը վնասելու համար։
Panorama.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի մոտից այսօր ութ քաղաքացի խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում