AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ-ն վերջապես ինչ-որ սկզբունքներով պետք է առաջնորդվի. Դավիթ Բաբայան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Արցախում ծանոթացել են ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից արած հայտարարությանը։ Մեղմ ասած՝ հիասթափված են։ Արցախի նախագահի խոսնակի ձևակերպմամբ, այդ հայտարարությամբ փորձում են հավասարակշռություն պահպանել և իրենց ազգային շահերն առաջ տանել։

Հիշեցնենք, որ Տուսկը, որն արդեն Երևանում է ու քիչ անց հանդիպելու է հայաստանցի լրագրողների հետ, հայտարարել է՝ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

«Մենք միշտ էլ ասել ենք, որ շատ կարևոր է՝ միջազգային հանրությունը, մասնավորապես հեղինակավոր կազմակերպություններն ու միավորումները, որոնց շարքին է պատկանում նաև Եվրամիությունը, վերջապես ինչ-որ գաղափարներով ու սկզբունքներով հանդես գան»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարությանն այպես արձագանքեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծում է՝ մի բան է, երբ ասում են, որ իրենց քաղաքականության, պետականաշինության հիմքում ընկած է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, մեկ այլ բան է, երբ տեսնում ես նման մտերիմ հարաբերություններ Ադրբեջանի պես ահաբեկչական երկրի հետ։

«Այդ հայտարարությունում որևէ տող չկա Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության, մարդ կացնահարածին հերոսացման, ռևանշիստական ու ագրեսիվ քաղաքականության մասին։ Լավ հասկանալի է, եթե շահերով եք առաջնորդվում, այդ դեպքում ինչո՞ւ եք ուրիշներից պահանջում, որ շահերով չառաջնորդվեն»,- տարակուսեց Բաբայանը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը պնդում է, որ ինչքան էլ տհաճ ու դառը լինի դրանց մասին խոսելը, պետք է բարձրաձայնել, քանի որ Եվրոպային այստեղ համարում են քաղաքակիրթ երկիր, բարեկամ տարածաշրջան։

«Չի կարելի թաքցնել մտահոգությունները, իսկ դրանք շատ են։ Մենք տեսնում ենք խավիարակերություն, համաեվրոպական խաղերի անցկացում Բաքվում։ Լավ, ո՞րն է սկզբունքը։ Եթե խոսում են տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է հստակ ասել, թե ինչ ի նկատի ունի՝ առկա՞ սահմանները, թե՞ նրանք, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են»,- ընդգծեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ «մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով» հատվածին, ապա Բաբայանը կարծում է, որ դա ավելի մարդասիրական բնույթ ունի։

«Բոլորի համար էլ կորուստներն անընդունելի են։ Վերջին շրջանն էլ հստակեցված չէ, ի նկատի ունեն վերջին մեկ տարի՞ն, մեկ ամի՞սը։ Սա այլ խնդիր է։ Հիմնական խնդիրը քաղաքական տեսլականի մեջ է, մարդու իրավունքները նրանք ընդունո՞ւմ են խոսքով, թե՞ գործով, ինչո՞ւ են ահաբեկչական երկրի հետ հարաբերություններ պահպանում։ Իրենք ամեն ինչ դիտարկում են՝ իրենց շահերից ելնելով»,- ասում է Panorama.am-ի զրուցակիցն ու ընդգծում, այս դեպքերում հայկական կողմը պետք է կարողանա ճիշտ հետևություններ անել, վարել քաղաքականություն՝ մեր շահերից ելնելով, շատ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու այլ երկրների հետ։

Բաբայանի խոսքով, պետք է լինել միասնական ու վարել ճիշտ աշխարհքաղաքականություն՝ հայկական կողմի շահերից ելնելով։

Նշենք, որ այսօր ժամը 11-ին կառավարությունում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկի համատեղ մամուլի ասուլիսը:

 

Լրահոս
Թուրք զինվորալկաններն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Կորոնան» ադրբեջանում ծաղկունք է ապրում. 100 մահ կա՞ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ… ԱԳ նախարարը ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն Վերմիշյանն ազատվեց պաշտոնից ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է.բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը (լուսանկարներ) ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Զուրաբյանի Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan