Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում

Փոխվարչապետ. Ունենք վթար էներգետիկ համակարգում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Էլեկտրաէներգիայի տատանումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փախվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ֆեյսբուքյան իր էջում կառավարության ներկայացուցիչը գրել է. «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում