Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի

Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Դերասան Յուրի Իգիթխանյանը, որը վեց ամիս եղել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնակցելու է տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին։ Panorama.am-ը տեղեկացավ հենց Յուրի Իգիթխանյանից։

Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը։ Վեց ամսով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը։ 2019 թ. հուլիսի 10-ին թատրոնից հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։

Նշենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունը «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արդեն մրցույթ հայտարարել էր։ Այն պետք է կայանար հուլիսի 3-ին։

Յուրի Իգիթխանյանն ասաց, որ մրցույթը չի կայացել, քանի որ ինքը միակ թեկնածուն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում