Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան

Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Այն խոստումները, լոզունգները, որով տեղի ունեցավ իշխանափոխություն, իմ կարծիքով, ոչ մեկը մինչև այս փուլը չպահպանվեց, ոչ մեկը չիրականացավ, չդարձավ ակտուալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Նրա խոսքով, ակնհայտ երևում է, որ կա ռեյտինգի անկում։

«Այս ժողովուրդը հիմար չէ, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին։ Սրա համար արագ նվազում է գնալու։ Գյուղացին ջուր չունի ծառը ջրելու համար, բողոքում է՝ ասում էիք Հանրապետականները ջուր չեն տալիս, հիմա դուք եք եկել, ասում եք 2020-ին ջուր կտանք, բայց 2019-ին չորանա կտրենք»,- ասաց հոգեբանը։

Միհրդատ Մադաթյանի խոսքով, ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում