ԲՀԿ-ուն անհամաձայնություններ են

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային արտոնություններ տալ-չտալու վերաբերյալ վեճը սահուն տեղափոխվեց խորհրդարանի միջանցքներ: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Խորհրդարանի դահլիճում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ արտահայտվեց սույն նախագծին’ հիմնավորելով, որ ե՛ւ կրթական, ե՛ւ ներդրումային առումով ծրագիրը հիմնականում անառարկելի է: Մելքումյանի այս մոտեցումն բնավ դուր չէր եկել իր կուսակից Գուրգեն Արսենյանին: ԲՀԿ-ական պատգամավորները միջանցքում վիճում էին: Արսենյանը, ակնհայտորեն բարկացած, փորձում էր հակադրվել Մելքումյանին, իսկ վերջինս ժպտալով պատասխանում էր:

«Առավոտը» Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեց’չե՞ք կիսում ձեր կուսակցի մոտեցումները: Արսենյանը պատախանեց. «Քվեարկության ժամանակ կտեսնեք»: Մեր հաջորդ հարցին’ի՞նչ վերապահումներ ունեք այդ նախագծի վերաբերյալ, Արսենյանն ասաց. «Ի՞նչ ա նշանակում՝ հարկային արտոնություններ տալ շահույթ ստանալու նպատակ հետապնդող ընկերությանը: Ես էդ չեմ հասկանում: Եթե էդպես ա, Հայաստանի համար մեկ ներդրողը Հայաստանի բնակիչներն են, հարկատուները, որոնք որ իրենց հարկերով ձեւավորում են հանրապետության բյուջեն. Էդ մարդկանց ինչի՞ արտոնություններ չեն տրվում: Սկսենք դրանից եւ ավարտենք դրանով»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում