Նարեկ Սարգսյան. Հանրապետության հրապարակն այն տեղը չէ, որ ինչ-որ մեկը կապրիզով ինչ-որ բան կառուցի

Երևանի հրապարակի վերակառուցման մրցույթի նախագիծը մեծ աղմուկի տեղիք է տվել, հնարավո՞ր է վերանայեք Ձեր որոշումը, «Հրապարակ»-ի հարցին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Մրցույթը ոչ ոք չի կարող արգելել, որ մրցույթ լինի, մրցույթը վերաբերում է պրոֆեսիոնալ մարդկանց, որ կարողանան իրենց պատկերացումներն արտահայտել»:

Հարցին, թե Դուք կանխատրամադրված չե՞ք կոնկրետ փոփոխության, ճարտարապետը պատասխանել է. «Իմ տրամադրվածությունը ոչինչ չի նշանակում, որովհետև Հանրապետության հրապարակն այն տեղը չէ, որ ինչ-որ մեկը ցանկությամբ, կապրիզով, ինչ-որ բան կառուցի: Ամեն դեպքում ճարտարապետները գիտեն, որ խնդիրներ կան հրապարակում»:

Դիտարկմանը, թե երբ հրապարակվեց մրցույթի նախագիծը, ճարտարապետները բողոքի ալիք բարձրացրին, որ այն իրենց հետ չի քննարկվել, և միաձայն որոշում եք կայացրել, Նարեկ Սարգսյանը պատասխանել է.«Բոլոր արձանագրությունները կան: Բոլորը քննարկված են վեց-յոթ անգամ, պարզապես վաղուց սովորություն է արդեն’ցանկացած բան, որ ես եմ առաջարկում, Ճարտարապետների միության կողմից սկսում են մամուլով խոսել Եվ փորձում են հանրությանն անվստահություն և կասկածանք հարուցել ու, ցավոք, հասնում են հաջողության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում