Կառավարությունը 5 մլն դրամի տետր ու գրիչ է գնել

Մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը ՀՀ պետական բյուջեի վրա բավական թանկ է նստել։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, միայն նոթատետրեր, թղթապանակներ, գրիչներ, լոգոյով տոպրակներ ձեռք բերելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է մոտ 5 մլն դրամ կամ 12 հազար դոլար։

Այդ միջոցառման համար, ըստ թերթի տեղեկությունների, ձեռք է բերվել 2500 հատ գրիչ, նույնքան թղթապանակ, նոթատետր և լոգոյով տոպրակ։ «Հետաքրքիր է՝ այդ գումարներն իրո՞ք ծախսվել են ըստ անհրաժեշտության, թե՞ «մեղր ծախողները ձեռքի հետ էլ լիզել են իրենց մատը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում