Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել

Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի կալանման մասին, հայտնում է Press TV-ն Twitter-ում:

Որոշումը կայացվել է նավի կողմից միջազգայիննորմերի խախտման պատճառով:

Լցանավի սեփականատեր Stena Bulk & Northern Marine Management-ից նշել են կալանման մանրամասները: Ըստ ընկերության ներկայացուցչի՝ նավն այժմ ուղևորվում է դեպի իրանական ափեր: Անձնակազմի հետ կապը կորել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում