AM | RU
USD
EUR
RUB

Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 18-23-ը հնգօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր սփյուռքի հարցերով նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Ռուսաստանի հայկական համայնքի, ՀՅԴ Հայ դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ, այցի ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Այցի օրակարգի, արդյունքների ու հետագա ակնակալիքների շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:

«Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում ոչ միանշանակ էր ընդունվել սփյուռքի հայկական շատ գաղթօջախներում: Այս տեսանկյունից առաջին այցի՝ դեպի Ռուսաստան ընտրված ուղղությունը հասկանալի ու տրամաբանական է: Տրամաբանական էր նաև այցի ու հանդիպումների օրակարգը. նորանշանակ հանձնակատարը ծանոթության փուլում է», - նշեց փորձագետը:

Բավարա՞ր էր արդյոք հինգ օրը Ռուսաստանի հայության խնդիրների հետ ծանոթանալու համար: Փորձագետի համոզմամբ՝ իհարկե ոչ: «Սակայն բավարար էր հասկանալու համար, որ այն, ինչի համար նախկինում գործող սփյուռքի նախարարությանը քննադատում էին, ավելորդ էին համարում, իրականում անհրաժեշտություն է: Խոսքը, օրինակ, սփյուռքի հայկական գաղթօջախների համար հայերեն գրքերի, հատկապես՝ դպրոցական ձեռնարկների մասին է: Հատկանշական է, որ սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման հենց առաջին օրը բարձրացվեց այս հարցը, ինչին ի պատասխան Սինանյանը նախ նշեց, որ իրենց կառույցն այլևս չի զբաղվելու գրքեր տպելով, ապա, լսելով համայնքի ներկայացուցիչներին, հայտարարեց, որ հավանաբար, ամեն դեպքում կզբաղվեն դրանով: Սա ընդամենը մեկ օրինակ է», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ սփյուռքի նախարարությանը փոխարինելու եկած գլխավոր հանձնակատարի գրասենյակն առաջին հերթին իր կազմով և դրանում սփյուռքի հիմնական գաղթօջախների ներգրավման ապահովմամբ պիտի վկայի այն մասին, որ հայկական սփյուռքի բոլոր շերտերի ու հատվածների խնդիրները հասկացվում, ընկալվում են և դրանց լուծման ուղղությամբ սրտացավ ու հետևողական աշխատանք է իրականացվում: «Նորաստեղծ մարմնի կազմում պիտի իրենց ներգրավվածությունն ունենան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայկական սփյուռքի այլ խոշոր համայնքների ներկայացուցիչները, ինչը կլուծի մի շարք խնդիրներ, այդ թվում և այն, որ սփյուռքի հետ աշխատանքների համակարգումը վստահվել է սփյուռքի կոնկրետ մի համայնքը ներկայացնող գործչին», - ամփոփեց փորձագետը:

 

Լրահոս
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը կողմ հանքի շահագործմանը. փորձագետ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ». Մեգանախարարություններում դեռևս անորոշ վիճակ է «Հրապարակ». Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները լարված են «Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլի» տրոհման պատճառ դառնալ «Ժամանակ». Թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք ինչո՞ւ որևէ կարգավիճակ չունեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 22 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan