Բուքերյան մրցանակի հավակնորդները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) կազկոմիտեն հրապարակել է գլխավոր մրցանակի հավակնորդների երկար ցուցակը։ Գրական մրցանակը շնորհվում է անգլալեզու ստեղծագործողներին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, երկար ցուցակում ընդգրկվել է Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իռլանդայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Նիգերիայից 13 հեղինակ։ Հավակնորդների թվում են Լյուսի Էլմանը (Ducks, Newburyport), Սալման Ռուշդին (Quichotte), Մարգարետ Էտվուդը (The Testaments), Ջանեթ Ուինթերսոնը (Frankissstein) և ուրիշները։
«Ցուցակում ընդգրկված գրքերի մեծ մասը գրված են իսկական հումորի զգացում ունեցող մարդկանց կողմից»,- երկար ցուցակը կազմելուց հետո ասել էմրցանակաբաշխության նախագահ Պիտեր Ֆլորենսը։
Բուքերյան մրցանակի հաղթողը կհայտարարվի Լոնդոնում հոկտեմբեր 14-ին։
Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Հետևեք մեզ նաև Telegram-ում