Արթուր Աբրահամը կմրցնի «Սև Մումբա»-ի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտ կանցկացնի Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի հետ:

Վերջինս հայտնի է «Սև Մումբա» մականունով: Արթուր Աբրահամի պաշտոնական կայքի հաղորդմամբ’մենամարտը կկայանա օգոստոսի 24-ին Գերմանիայում:

«Պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարևոր է, իմ երկրպագուները հաղթանակ են ակնկալում»,- այս կապակցությամբ ասել է Արթուր Աբրահամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում