Համո Սահյան. «Կանչ»
31/07/2019 16:03
Նմանատիպ
Անց կացավ օրըս, արևավորըս,
Դու ե՞րբ ես գալու իմ թևավորըս,
Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,
Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու։
Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,
Խորն է կարոտըս, խորն է մռմուռըս,
Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս,
Իմ քնքուշ քույրս, դու ե՞րբ ես գալու։
Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնս,
Առանց քեզ ինչ են երգըս, անունըս,
Փախել է քունըս, կանչում է տունըս,
Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու։