Պուտինը հասկացրել է, որ Վրաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն` առանց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցի լուծման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է ողջ ծավալով վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները’ կոչ անելով երկու երկրների անվտանգության ոլորտի աշխատակիցներին համագործակցել ահաբեկչության և հանցավորության դեմ պայքարում’ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար:

Հունիսի 11-ին անգլալեզու «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Պուտինը բաց տեքստով հայտարարել է, որ Ռուսաստանի որոշումն անբեկանելի է’ կապված Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հետ’ միժամանակ խորհուրդ տալով Վրաստանին հարգելու այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Պուտինը, խոսելով 2008թ-ի 5օրյա պատերազմի մասին, նշել, թր Սաակաշվիլու հետ բազմիցս են քննարկել հարցը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակները և Վրաստանի նախագահը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել խուսափել արյունահեղությունից, սակայն վերջինս ետ է կանգնել իր խոստումներից:

Ի պատասխան լրագրողի հարցին, համաձայն որի արևմտյան աղբյուրները այդ պատերազմի մեջ մեղադրում են հենց Ռուսաստանին, Պուտինն էլ պատասխան մեղադրանքով նրանց անվանել է ոչ օբյեկտիվ:

ՌԴ նախագահը ողջունել է Վրաստանի’ 2014թ-ին Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու որոշումը և պատրաստակամություն հայտնել համագործակության:

Այնուհետև Պուտինը խոսել է ոռւսական շուկայում վրացական ապրանքատեսակների հայտնվելու մասին,որի շնրոհիվ կանխատեսելի է համարում հետագա համագործակցության խթանումը:

«Մենք ցանկանում ենք համագործակցել Վրաստանի հետ: Մենք ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները երկրի հետ: Մենք Վրաստանին շատ ջերմորեն ենք վերաբերվում»,-ընդգծել է պետության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում