Նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն (Տեսանյութ)
31/07/2019 16:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ «Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք», – Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ քաղաքացիներից մեկը տեսանկարահանել էր, ինչպես է ՊՆ համարանիշներով մեքենան սանիտարահիգիենիկ նորմերի ակնհայտ խախտմամբ միս տեղափոխում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում