AM | RU
USD
EUR
RUB

Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ արագ փլուզվեր

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից։ Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում եմ վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։

Սա շատ լուրջ պնդում է, և համապատասխան լուրջ վերլուծության կարիք ունի։ Ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ տարբեր երկրներում պետական և մասնավոր կառույցների համակարգային կարողությունների ուսումնասիրությամբ և զարգացմամբ, դա իմ հիմնական մասնագիտությունն է, և կարող եմ գնահատել Հայաստանի իրական վիճակը, առավել ևս, որ նման հետազոտություն իմ թիմի հետ Հայաստանում ևս իրականացրել եմ 2017 թ․

Եթե համեմատենք Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, կամ Շվեյցարիայի հետ, դրանք ակնհայտ թույլ են։ Եթե դրանք համեմատենք նույնիսկ Ռուսաստանի Դաշնության կամ Էստոնիայի հետ, ապա մենք շատ հարցերում դեռևս հետ ենք մնում իրենցից։ Մեր պետական համակարգում նախորդ իշխանությունների օրոք և կոռուպցիայի մակարդակն էր ակնհայտորեն բարձր, և որը պակաս ակնհայտ էր, շատ կառույցներ գործում էին իմիտացիոն տրամաբանությամբ, երբ ավելի շատ գործունեություն էին ցույց տալիս, քան իրական արդյունք։ Դրանով հանդերձ, խոսել, որ նախորդ իշխանությունները բերել էին երկիրը ինստիտուցիոնալ ձախողման, ևս չափազանցություն է, և հակասում է առողջ տրամաբանությանը, և ահա թե ինչու։

Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ արագ փլուզվեր, և դադարեր գործել։ Իրականությունը սակայն այն է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է ողջ այս ընթացքում անառիկ պահել մեր սահմաննները, ԱԱԾ-ն մեծ թափով ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի (և դա առանց լուրջ կադրային փոփոխությունների), ՊԵԿ-ը զգալիորեն ավելացրել է հարկերի հավաքումը (նույնիսկ կրճատելով աշխատակազմը), իսկ Կենտրոնական բանկն էլ պահում է դրամի կայունությունը և ցածր ինֆլյացիան։ Այս բոլոր կառույցները, առանց բացառության, ղեկավարում են նախորդ համակարգի օրոք ձևավորված կադրերը, և նրանք իրենց գործը, թեև ոչ իդեալական, բայց հիմնականում նորմալ իրականացնում են, այլապես մենք այսօր երկրում քաոս կունենայինք։ Սա նաև ցույց է տալիս, որ նախկին համակարգում բոլորը չէին կոռուպցիոներ, և շատ մարդիկ պետական համակարգ էին գալիս՝ ազնվորեն ծառայելու սեփական երկրին։

Պատկերը իհարկե ամենուրեք չի այդպես։ Այն ոլորտներում, որտեղ կառավարումը իրականացնում են վարչապետ Փաշինյանի բերած կադրերը, կան և քաոտիկ զարգացումներ, դրա օրինակներից մեկը դարձել է Երևանի քաղաքապետարանը, որը կարծես անհուսորեն ընկղմվում է խրոնիկ ճգնաժամի մեջ, և դա միակ օրինակը չի։ Բայց ա՞րդյոք ճիշտ է սեփական կադրերի անփորձությունը և անկարողությունը վերագրել համակարգային ձախողմանը։ Գուցե պարզապես պետք է ընդունել, որ երկրում յուրաքանչյուր ոլորտում պետք է կառավարեն իրենց գործի պրոֆեսիոնալները, որոնք կկարողանան մի կողմից կայունություն ապահովել, որպեսզի վիճակը չվատանա, մյուս կողմից էլ իրակականացնեն անհրաժեշտ համակարգային բարեփոխումներ, որպեսզի իսկապես մի հրաշալի օր, մենք մեր կարողությունների մակարդակով հավասարվենք աշխարհի առավել զարգացած երկրներին։ Իշխանությունն էլ այդ պրոֆեսիոնալների համար պետք է գործունեության թափանցիկ և գրավիչ պայմաններ ապահովի, որպեսզի մարդիկ հաճույքով իրենց գործն անեն, և կոռուպցիայի մասին նույնիսկ չմտածեն։

Առայժմ սակայն դա տեղի չի ունենոմմ։ Ընտրություններից ի վեր Ազգային ժողով չի մտել որևէ մեկ օրենք, որը կոչված է զարգացնել Հայաստանի կառավարման կարողությունները, կամ օրենք, որը ուղղված է համակարգային կոռուպցիայի նվազմանը։ Փոխարենը, լայվեր, լայվեր, լայվեր, և անընդհատ մեղավորների և թշնամիների որոնում։ Բայց մեր երկրում պետք չի ոչ թշնամիների թիվը ավելացնել, ոչ էլ անընդհատ հեծանիվներ հայտնագործել՝ աշխարհում շատ երկրներ են անցել նույն ճանապարհով (մասնավորապես, Արևելյան Եվրոպայում)՝ նվազեցնելով համակարգային կոռուպցիան, և բարձրացնելով պետական կառավարման կարողությունները։ Պետք է այդ երկրների փորձը ուսումնասիրել, տեղայնացնել, և հետևողական ներդնել, այդ դեպքում լրիվ այլ արդյունք կստանանք մի քանի տարուց, ու անընդհատ լայվ մտնելու կարիք էլ չի լինի։ Մինչ այդ, բոլորիդ լավ շաբաթ եմ ցանկանում, դեռ աշխատողներին՝ գործերին հաջողություն, իսկ հանգստացողներին էլ՝ ուրախ հանգիստ։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Լրահոս
Ատամնային իմպլանտները վտանգավոր են Քնի պակասով պայմանավորված անսպասելի վտանգի մասին Մեզ մոտ տղամարդիկ ամուսնանում են կանանց հետ ու միշտ է այդպես լինելու. Կադիրով Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի Ասե՞մ, թե ինչու են բողոքում զոհվածների մայրերը Նախագահը հաստատեց վարչապետի որոշումը Պետք է միշտ զգոն լինենք. Ադրբեջանն ամեն ինչ էլ կարող է անել. Դավիթ Բաբայան Կանխվել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք.ՊԵԿ Եվս 5 օր կտրամադրեն վարչապետին Փաշինյան. Եթե մեղադրանքներին նայենք, ուրեմն պիտի ես կախվեմ Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով... Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը Կրակոցներ՝ Վանաձորում. հրազենային վնասվածք ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Կառավարությունը 9,4 միլիոն դրամ տրամադրեց Հայկի բուժումը Գերմանիայում շարունակելու համար Իսրայելում ՀՀ դեսպանատուն կստեղծվի Լարված իրավիճակ. Զոհվածների այրիները փակել են կառավարության շենքի մուտքը՝ ուղիղ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները Ժողովրդավարություն՝ ամեն գնո՞վ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի Նոր նշանակումները գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է. Էդմոն Մարուքյան ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Կոշ» ՔԿՀ պետի հետ միասին ևս երկու անձ է ձերբակալվել.ԱԱԾ Վալերիյ Օսիպյանի վերջին խորհրդակցությունը. Տեսանյութ Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն «Սանիթեք». «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan