Մոսկվայում անոմալ ցուրտ եղանակ է
05/08/2019 19:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Այս գիշեր Մոսկվայում ամենացուրտն է դարձել ամռան սկզբից ի վեր, հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակցուհի Ելենա Վոլոսյուկը:
Նրա խոսքով՝ գիշերային ժամերին քաղաքում ջերմաստիճանը նվազել է մինչև +6,7 աստիճան: Ընդ որում, Մոսկվայի արևելքում ցրտել է մինչև +1,9 աստիճան:
«Երկուշաբթի օրը ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից։ Ջերմաստիճանն անոմալ ցածր է: Նման տևական ցուրտ չի եղել գործիքային դիտարկումների ողջ ժամանակշրջանում», – մանրամասնել է Ելենա Վոլոսյուկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում