Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Բաբայան, Բաբայան…» վանկարկումներով

Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Բաբայան, Բաբայան…» վանկարկումներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՀամահայկական օրակարգ, ՄԻԱՑՈՒՄ, հայկակականության ընդգծում, ազգային արժեքներ և… մարգինալ խմբեր, որոնք ստամոքսային հեղափոխության ռահվիրաններ են:

Սադրիչ խմբեր, որոնք ողջ հավաքի ընթացքում տարբեր ռեպլիկներ էին հնչեցնում: Մի պահ նույնիսկ թվաց, որ Նիկոլ Փաշինյանը նկատողություն կանի բեմից, բայց իրեն պահեց՝ չիջավ նրանց մակարդակին: Բանը հասավ նրան, որ հավաքի այլ մասնակիցներ լեզվակռվի մեջ մտան նրանց հետ, իսկ վերջում իրավիճակն առավել չսրելու համար թեմային միջամտեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որից հետո սադրիչների խումբը հանդարտվեց:

Հ․Գ․ Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը բեմահարթակ էին բարձրանում, Սամվել Բաբայանի կողմնակիցները սկսեցին վանկարկել՝ Բաբայան, Բաբայան։

Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում