Այս ամենը սարսափելի վտանգի տակ է դնում Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը…
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Տեղեկատվական դաշտը ողողվում է ազգային հերոսներին վարկաբեկող նյութերով։ Սա բարեխիղճ կերպով սպանում և ոչնչացնում է հայ հերոսի կերպարը, միտումնավոր թուլացնում հաղթողի ոգին։
Այս ամենը սարսափելի վտանգի տակ է դնում Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը։ Հերթական անգամ ազգային հերոսներին մեղադրանքներ ներկայացնելով՝ հնարավորություն ենք տալիս սասանել մեր հայրենիքի սահմանները։ Ուստի լավ գիտակցելով ազգային անվանգության խնդիրը՝ թույլ չենք տալու՝ որևէ մեկը, իր ճիրանները մոտեցնի մեր Արցախին։ Արցախը մեր սրբությունն է։ Բավական է այն, որ այսօր մենք Արարատ լեռի վրա, որպես ալպինիստ ենք բարձրանում։ Բավական է այն, որ Արևմտյան Հայաստան՝ մեր ու մեր պապերի տունը հյուր ենք գնում… բավական է…. Արցախից մի թիզ հող չունենք տալու… Արցախը իմ տուն է, Արցախը քո տունն է, Արցախը մեր սերունդների տունն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում