Ո՞րն է ֆինանսների նոր նախարարի կարիերայի հաջողության գրավականը

«Հրապարակը» գրում է. «Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը դժվարանում է պատասխանել, թե որն է իր կարիերայի հաջողության գրավականը: Երեկ մեր թղթակցի նշված հարցին նա զարմացած հակադարձել է. «Իսկ Դուք կարծում եք, որ ես հաջո՞ղ կարիերա ունեմ»:

Աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ֆինանսների նախարար նշանակվելն իջեցո՞ւմ է: Եթե անկում է, ապա ինչո՞վ էր պայմանավորված: «Ոչ անկում, ոչ վերելք, կյանք է, մի օր այստեղ եմ աշխատելու, մի օր՝ մեկ այլ տեղ»:

Իսկ վարչապետի պես քավոր ունենալու գործոնը քանի՞ տոկոս դերակատարում ունի իր առաջընթացի գործում: «Գիտեք ինչ, այն, որ վարչապետն իմ քավորն է, չեմ թաքցնում, բայց նաեւ ուզում եմ նշել, որ իմ կարիերայի աճը, որը Դուք նկատել եք վերջերս, սկսվել է շատ ավելի վաղ, քան որ վարչապետը եղել է իմ քավորը»,- պատասխանել է Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ վարչապետը քավոր-սանիկական հարաբերություններով որոշումներ չի կայացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում