Տավուշում դպրոց է փակվում

ՀՀ Սյունիքի մարզի Տավրուս համայնքի միջնակարգ դպրոցն աշակերտների թվի նվազման պատճառով, հնարավոր է, առաջիկայում փակվի: Այս պահին դպրոցն ունի 5 աշակերտ, որոնցից մեկն ավարտում է: Իսկ բնակիչների թիվը կազմում է 40: Տավրուսի համայնքապետ Սլավիկ Կարապետյանը «Ժողովուրդ»-ին ասել է. «Ով հնարավորություն ունի, լքում է գյուղը: Սրանից տարիներ առաջ՝ 1993-ին, երբ գյուղապետ էի, այդ ժամանակ աշակերտների թիվը կազմում էր 43: Հետո աստիճանաբար նվազեց: Մարդիկ գյուղից դուրս են գալիս: Ապրել չեն կարողանում: Մարդիկ միայն կարողանում են հազիվ գնալ անտառ և մորի, սունկ հավաքել, որ վաճառեն ու գոյատևեն: Ո՞վ է ուշադրություն դարձնում մեզ, ոչ ոք»:

Նրա խոսքով՝ գյուղի մշակույթի տունը կիսաքանդ է, տանիք էլ չունի: «Մշակույթի տանը տեղակայված են նաև գրադարանը, բուժկետը, երբ անձրև է գալիս, շենքը ջրի մեջ կորում է: Ումից գումար խնդրեցի, չտվեցին: Ժողովրդին չեք օգնում, մի օգնեք, բայց գոնե մի քանի շիֆր տվեք, տանիքը ծածկեմ»,-վրդովված ասել է գյուղապետ Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում