«Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ

«Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որը տարիներ առաջ հեռացավ Հայաստանից՝ չդիմանալով ծառուկյանական ճնշումներին, անցած ամիս կարճ ժամանակով եկել է Հայաստան և մտերիմներին ասել, որ, հավանաբար, աշնանը՝ հոկտեմբերի վերջին, ընտանիքով կվերադառնա Հայաստան ու նոր բիզնես կսկսի։

Նա նաև հույս ունի հաղթել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական հայցը և ետ ստանալ իր տրանսպորտային բիզնեսները։ Հիշեցնենք․ նրա «Քինգ Դե լյուքս» ընկերությունը Երևան-Աբովյան գիծն էր աշխատեցնում։ Նա ընկերներին ասել է․ «Դիմացեք, ճամբարափոխ չլինեք, ինչպես Արթուր Դալլաքյանը», որն իր հետ շատ մոտ էր, բայց անցավ Ծառուկյանի կողմը և այժմ ԲՀԿ ռեյտինգային պատգամավորներից է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում