Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ

Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Մոլդովայի ղեկավար Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ցանկանում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալ գազի հետ կապված հարցերին: Այս մասին հայտնում է RT-ը:

Դոդոնը պատմել է, որ նրա հանդիպումը Պուտինի հետ նախանշված է օգոստոս-սեպտեմբերին: Նա նշել է, որ սպասում է հանդիպմանը գազի մատակարարման թեմայով անձամբ խոսելու համար:

«Պուտինի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ից ոչ ուշ՝ աշխատանքային այցի շրջանակում», — հավելել է Դոդոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում