Սամվել Ալեքսանյանի դեմ դիմումը մերժվել է Էթիկայի հանձնաժողովի կողմից

Թրանսփարենսի Ինթերներշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի մերժմանը:

«Մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է ԹԻՀԿ դիմումի քննարկումը թիվ 07 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

Հանձնաժողովն իր որոշմամբ եկել է այն եզրահանգման, որ դիմումում առկա են միայն պնդումներ Սամվել Ալեքսանյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու մասին, «սակայն բացակայում է այդպիսի խախտումը (խախտումները) հավաստող որևէ առեևրույթ հիմնավորում (խախտումը հավաստող փաստաթուղթ, այդ թվում ապացույց)»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում