Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Դեսպան Միքայել Մինասյանը հերոսների մասին իր հայտնի գրառման մեջ անդրադարձել էր հանրային օրակարգի ամենամեծ վտանգին՝ վերջին 30 տարիների մեր հերոսների նկատմամբ անխնա վերաբերմունքին։
«Նրանց նկատմամբ, կարծես, չհայտարարված «վհուկների որս» է», – գրել էր Մինասյանը։
Այսօր ահա դարձանք այդ որսի հերթական տհաճ տեսարանի ականատեսը։ Խոսքս Սեյրան Սարոյանի «ասուլիսի», իսկ իրականում՝ խայտառակ ստորացման մասին է։ Փաստորեն, համացացնցում իրեն ու թիմակիցներին ուղղված հայհոյանքներից, Ամուլսարի թեմայից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Փաշինյանը պատրաստ է զոհաբերել ոչ միայն «սև» հայտարարված հերոսներին, այլև նրանց, ովքեր պոչները ծալել են իր առջև և հավատարիմ շան կարգավիճակ ստանձնել «թավշյա իշխանությունների» համար։
Այդ ի՞նչ տեսքով էր Սարոյանը կանգնել հանրության առջև։ Լավ է՝ ծաղրածուի հագուստ չեն հագցրել։ Այդ ինչե՞ր էր նա խոսում։ Ինչ էժան բեմադրություն։ Դա՞ է գեներալի դերն ու նշանակությունը Փաշինյանի պատկերացումներում։ Ամո՛թ։
Հազար ամոթ, թե՛ Փաշինյանին, թե՛ նրա ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում