«Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները

«Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետությունով մեկ այրվում են անտառները, խոտածածկ տարածքները։ ԱԻՆ-ը հաղորդագրություններ է տարածում՝ զգուշացնելով հրդեհավտանգ իրավիճակի մասին։ Երեկ երեկոյան մեզ զանգահարեցին Ջերմուկից և ասացին, որ Ամուլսարի վրա սպիտակ ծուխ է նստած։ Կապան-Կուբաթլու-Որոտանի ոլորաններ տարածքներում վառվող անտառներից ծուխը գալիս-հասնում է Ջերմուկ։

Ծուխն այնքան է խտացել, որ Ջերմուկի քաղաքապետը կապվել է արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ ճշտելու, թե իրենց տարածքի որ հատվածում է հրդեհ բռնկվել։ Պատասխանել են, որ Ջերմուկի մերձակայքում ոչինչ չի այրվում, կրակը հեռվում է՝ ծուխն է քամու միջոցով հասնում իրենց։ Մեզ ասացին, որ հրդեհներն այնքան են ուժգնացել, որ ուժերը չեն բավականացնում, և անգամ բանակն են ներգրավել հրդեհաշիջման աշխատանքներում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում