AM | RU
USD
EUR
RUB

Ունենք լուրջ անկում. Հրանտ Բագրատյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում։ Ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը շուտով չի լինի, դե իսկ խաղերի անկապ աճը ի՞նչքան կարող է շարունակվել։ Աստիճանաբար կխորանան բյուջետային խնդիրները, իսկ նոր տարուց պրոբլեմատիկ կդառնա դրամի փոխարժեքը (ավելի վաղ էինք կանխատեսել, բայց հետաձգվեց մեկ տարով ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի աննախադեպ, բայց, ավաղ, ժամանակավոր, ծավալների պատճառով)։ Միակ մխիթարանքը վերամշակող արդյունաբերության ու արտահանման չնչին դրական տեղաշարժն է։ Տնտեսության համար պրոբլեմատիկ է ցածր գնաճը։ Ցածր գնաճի և դրամի շարունակվող արժևորման պայմաններում ներդրումներ մի սպասեք։ Սպառումը գրեթե հավասար է ՀՆԱ-ին։

Այդ ամենին նպաստում է կառավարության անհասկանալի քաղաքականությունը արտաքին պետական պարտքի հարցերում։ Ի՞նչ կարիք կար այն կրճատելու, երբ 2019-ի օգոստոսի 14-ից մարդկության պատմության մեջ առաջին անգամ 10 տարեկան արժեթղթերի տոկոսադրույքն (1.57) ավելի ցածր է, քան 2 տարեկանինը։ Շուրջ 1 տասնյակ զարգացած երկրներում ԿԲ-երի կողմից սահմանած տոկոսադրույքը փոքր կամ հավասար է 0-ին։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ը տնտեսությունը այլ ձևերով խրախուսելու հնարավորություն չունեն, քան ձրի փող բաժանելը։ Եվ ահա այս պայմաններում մերոնք որոշում են էլ պարտք չվերցնել։ Փոխանակ գոնե նոր պարտքերով հին բարձր տոկոսներով պարտքերը փակեն, ներդրումներ կատարեն (իհարկե, հիմնական կապիտալի նոր տարրերի վրա, այլ ոչ թե վերանորոգումների ու սպառողական բնույթի ծախսերի վրա, ինչպես ՍՍ-ի օրոք)։

p.s. ստեղծված իրավիճակում գոնե կրճատեք կուտակայինի ժամկետները և օրենքով ամբողջ փողը 100%-ով նեդրեք ՀՀ տնտեսության մեջ։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Լրահոս
«Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները Մնացականյան- Մամեդյարով հանդիպումից առաջ Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը Խոնարհվում ենք ազատամարտիկ Կարեն Սուքիասյանի հիշատակի առաջ. Արմեն Սարգսյան (տեսանյութ) Ինչպես է Պուտինն անցկացնում հանգստյան օրերը Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ազգային բանկի նկատմամբ Հրապարակվել է բանտում օրենքով գողերի կազմակերպած բունտի տեսանյութը ՀԲՃ-ն կազմակերպել է բնապահպանական մոբիլիզացիայի օր. ուղիղ Սեյրան Օհանյանը կբացակայի Հայաստանից Չինաստանում բացվել է ծովաստղի տեսքով աշխարհի խոշորագույն օդանավակայաններից մեկը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան շարունակում են ԱԱԾ-ի շենքի մոտ. ՈՒՂԻՂ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք Ե՞րբ կլինի Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` պայմանագիրը խզելու մասին Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ) Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից. Ալումյանը՝ դատավորին Մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին Լևոն Քոչարյան. Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է դառնում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա Ռ. Քոչարյանը կմնա կալանքի տակ. ՈՒՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Դատարանը հրապարակում է Քոչարյանի վերաբերյալ որոշումը. Արդեն բերման ենթարկված կա Կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության որոշումը. ՈՒՂԻՂ RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը Անկախության տոնին ՀՅԴ-ն երթ կանցկացնի Անհայտ տղամարդն աղյուսով հարվածել է պատգամավորի գլխին Եղիսաբեթ Երկրորդը «կարճ-կոնկրետ» շնորհավորել է Արմեն Սարգսյանին Եղանակը զգալի կցրտի Վայոց Ձորի մարզպետը մասնակցել է կոմայի մեջ գտնվող, համազգեստով ՊՆ փոխգնդապետին ծեծելու միջադեպին Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Որո՞նք են աշխարհի ամենահարուստ բնակչություն ունեցող երկրները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan