Ջիգարխանյանի ընկերը պատմել Է արտիստի վիճակի մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ Է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող Է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել Էր, որ Արմեն Ջիգարխանյանը պլանային կանխարգելիչ բուժում Է ստացել, նրա վիճակը գնահատվում Էր նորմալ: Ավելի ուշ Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս են գրել լավ ինքնազգացողությամբ: «Ամեն ինչ կարգին Է, նորմալ, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Թատրոն դեռեւս չի եկել, նա դեռ պետք Է ներկայանա բժիշկներին, եթե նրանք հավանություն տան, ապա, հավանաբար, կգա հաջորդ շաբաթ»,-ասել Է գործակալության զրուցակիցը: 2018 թվականին Ջիգարխանյանը հոսպիտալացվել Է մի քանի անգամ, առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա երկար ժամանակ չԷր հայտնվում հանրության մեջ:
Սակայն օգոստոսի 1-ին Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի հավաք Է անցկացրել, թատրոն, որի ղեկավարն ինքն Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում