Ռոբոտ Ֆյոդորը չի ճանաչել Էրդողանին և սկսել է էկզոկմախքի փորձարկումները

Ռոբոտ Ֆյոդորը չի ճանաչել Էրդողանին և սկսել է էկզոկմախքի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ռոբոտ Ֆյոդորը (FEDOR – Final Experimental Demonstration Object Research), որը գտնվում է Միջազգային տիեզերակայանին միակցված «Սոյուզ ՄՍ-14» տիեզերանավում, Twitter-ում հայտնել է էկզոկմախքի փորձարկումների մեկնարկի մասին:

«Այսօր սկսեցինք էկզոկմախքի փորձարկումները», – նշել է նա:

Բացի այդ՝ Ֆյոդորը հիշատակել է օգոստոսի 27-ին անցկացված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակամուրջի մասին, սակայն չի հիշել նրա կողքին գտնվող թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով «ռադիոփոխանակման ևս մեկ չնույնականացված մասնակից»:

Մարդակերպ փրկարար-ռոբոտ FEDOR-ը Ռուսաստանի ԱԻՆ-ի պատվերով ստեղծվել է «Անդրոիդային տեխնիկա»-ի և Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի կողմից:

Համապատասխան մշակումները սկսվել են 2014 թվականին: Ռոբոտի ստեղծման համար ծախսվել է 300 մլն ռուբլի: Վերջերս նա անունը փոխել էր, հիմա նրան անվանում են Skybot F-850:

Հետևեք մեզ նաև Telegram-ում