Կիպրոսում «պայթած» մի շարք բանկերի սնանկացման գործում խառն է նաեւ հայերի «մատը»

Կիպրոսում «պայթած» մի շարք բանկերի սնանկացման գործում խառն է նաեւ հայերի «մատը»: Ինչպես հայտնի է, Կիպրոսի նախագահի հրահանգով մի շարք բանկերի գործարքներ խստագույնս ստուգվում են իրավապահների կողմից:

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ իշխանական էլիտային մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Կիպրոսի նախագահի կայացրած այդ որոշման վրա լրջագույն ազդեցություն են ունեցել 3 մասոնական օթյակի ամենաբարձր հայազգի անդամները, որոնք ՀՀ-ում չեն բնակվում: Նրանք, մինչ Կիպրոսի նախագահի մոտ «լոբբինգ» անելը, մի շարք առանցքային հայ պաշտոնյաների զգուշացրել են, որ Կիպրոսի բանկերում օֆշորային տարբեր ընկերությունների անունով գրանցված բոլոր գումարները պետք է հանեն ու տանեն Հայաստան՝ տնտեսական ներդրումներ անելու՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կկորցնեն դրանք:

Այս ֆոնին ամենեւին պատահական չի թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ստեղծված «օֆշորային սկանդալը»: Ի դեպ, Կիպրոսում քննում են նաեւ Bank of Cyprus-ի կողմից ռուսական Յունիանստրիմ բանկի ձեռքբերումը, որը հայկական «Յունիբանկ»-ի «նախահայրն» է:

Շարունակությունը’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում