Արտագաղթի պատկերը սպասվածից ավելի մտահոգի՞չ է

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը համառորեն չի հրապարակում այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանի սահմանի սահմանահատումների պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.

«Մինչեւ այս տարվա սկիզբ ծառայությունը յուրաքանչյուր ամսվա կեսին պարտաճանաչորեն հրապարակում էր նախորդ ամսվա տվյալները՝ Հայաստանի ժամանումների եւ Հայաստանից մեկնումների թվի մասին։ Այդ թվերը ցույց են տալիս, թե արտագաղթի ինչպիսի միտումներ կան։ Եվ այն, որ հիմա այդ թվերը գաղտնի են պահում, ոչ մի լավ բանի մասին չի խոսում։ Ըստ ամենայնի՝ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մենք սպասում ենք։ Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության, 2008-ից ի վեր Հայաստանից տարեկան անվերադարձ հեռանում է 50-60 հազար մարդ, կամ բնակչության 2-3 տոկոսը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում