Լրագրողները՝ ամենաանպաշտպան խավ

«Հրապարակ»-ը գրում է. «Մենք՝ լրագրողներս, ամենաանպաշտպան խավն ենք: Մեզ շատ հեշտ է աշխատանքից ազատելը, հալածելն ու հետապնդելը: Պատահական չէ, որ մամուլի խոսնակների պաշտոնը համարվում է հայեցողական և որևէ օրենքով պաշտպանված չէ: Բայց նաև լրագրողներից ու խոսնակներից է կախված տարբեր պաշտոնյաների բարեկեցությունն ու երկարակեցությունը:

Օրերս աշխատանքից ազատված Արմեն Դուլյանի՝ «Շանթի» մեկնաբանի պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Երեկ տեղեկացանք, որ նրա հետ միասին «Շանթից» ազատվել է նաև նրա կինը՝ հայտնի լրագրող Ռուզան Խաչատրյանը: Սակայն «տաշած քարը գետնին չի մնում». Ռուզանին արդեն աշխատանքի են ընդունել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես լուրերի խմբագիր:

Օրերս աշխատանքի է անցել նաև նախկին հեռուստալրագրող, Վանո Սիրադեղյանի վերադարձի ֆեյսբուքյան ստորագրահավաքի նախաձեռնող Վարդուհի Սիմոնյանը. նրան առաջարկել են ղեկավարել գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում